Բավ է պառակտվել
20-09-2023 10:38

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրացումից հետո Լեռնային Ղարաբաղում զոհերի մասին տեղեկությունների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
«Գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ, ինչպես նաև զոհերի մասին տեղեկություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - ասվում է նրա գրասենյակի հայտարարությունում:
«Գլխավոր քարտուղարը կտրուկ ձևով կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը, դեէսկալացնել իրավիճակը և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարը», - նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Գուտերեշն «անհանգստացած է տեղում հումանիտար իրավիճակով» և կողմերին կոչ է անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կարիքավորներին մարդասիրական օգնության հասանելիությունը դյուրացնելու համար։ «Նա կողմերին կոչ է անում վերակենտրոնանալ տարածաշրջանում վստահության ձևավորման և երկարաժամկետ խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի վրա», - հստակեցվում է հայտարարությունում։

ՄԱԿ-ն աշխարհին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքների համար 97 մլն դոլար հատկացնել
Հայաստանի ԱԽ քարտուղարը կոչ է արել Ադրբեջանին կառուցողականություն դրսևորել բանակցային գործընթացում
Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Գազայում անհապաղ զինադադարի կոչով. Հայաստանը «կողմ» է քվեարկել