Բավ է պառակտվել
07-10-2023 23:36

ՄԱԿ-ն աշխարհին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքների համար 97 մլն դոլար հատկացնել

ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանում փախստականների կարիքների համար 97 մլն դոլար հատկացնել։ Մարդասիրական ծրագիրը հաշվված է մինչև 2024 թվականի մարտի վերջը, հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Ժնևի կենտրոնակայանից։

«ՄԱԿ ՓԳՀ-ն ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկեր ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին կոչ է անում 97 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ փախստականներին, ինչպես նաև նրանց մեծահոգաբար հյուրընկալողներին, հրատապ մարդասիրական օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Օգնության արտակարգ ծրագիրը, որը հաշվված է մինչև 2024 թվականի մարտի վերջը, ներառում է 60 գործընկերների համատեղ գործողություն, այդ թվում՝ 43 ազգային հասարակական կազմակերպություններ։ Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի 136 հազար փախստականների և փախստականներ ընդունող տեղական համայնքների 95 հազար բնակիչների։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում
Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին
ՄԱԿ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
Երևանն իր ակնկալիքներ է հնչեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից՝ կապված Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակի հետ