Բավ է պառակտվել
28-10-2023 13:51

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Գազայում անհապաղ զինադադարի կոչով. Հայաստանը «կողմ» է քվեարկել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կոչ է անում անհապաղ հումանիտար զինադադար հաստատել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև և պահանջել մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված և պաշտպանել խաղաղ բնակչությանը, հայտնում է BBC-ն։ Արաբական երկրների կողմից մշակված բանաձևն ընդունվել է 120 կողմ, 14 դեմ ձայներով (Իսրայելն ու ԱՄՆ-ն դեմ են քվեարկել): Ձեռնպահ է քվեարկել 45 պետություն, սակայն բանաձևը համարվում է ընդունված, եթե կողմ է եղել քվեարկողների ընդհանուր թվի երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։
Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն, բայց արտացոլում են համաշխարհային հանրության տրամադրությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պարտադիր կլիներ, սակայն այն ընդունելու չորս փորձ խափանվեց այս կամ այն երկրի վետոյի պատճառով: Ինչպես նշում է Reuters-ը, Կանադան փորձել է բանաձևում ներառել «ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հրձակումը... և պատանդառությունը» դատապարտող կետ, սակայն այս ուղղումը չի ընդունվել՝ «կողմ» է քվեարկել 88 երկիր, «դեմ»՝ 55-ը։ Բանաձևը, սակայն, պահանջում է բոլոր պատանդների «անհապաղ և անվերապահ ազատում», ինչպես նաև նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք։
Նշենք, որ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևի ընդունմանը։

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նեոնացիզմի դեմ պայքարի ռուսաստանյան բանաձևին
Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում են բանանաձև, որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ: