Նոյեմբերի 17-ին Հաագայի Միջազգային դատարանը որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցների մասին Հայաստանի կողմից ներկայացված հայցով, տեղեկանում ենք դատարանի պաշտոնական կայքից։
«Ուրբաթ օրը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին, Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կկայացնի Հայաստանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացված ժամանակավոր միջոցների մատնանշման հայցի վերաբերյալ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ին Հայաստանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Ադրբեջանի։ Հայկական կողմը դատարանից պահանջել է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար» (Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination, CERD)։ Հայցը պարունակում է խնդրանք հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հետևելու 2021 թվականի դեկտեմբերի 7-ին և 2023 թվականի փետրվարի 22-ին դատարանի կողմից արդեն կայացված որոշումներին և կատարել 10 կետից բաղկացած ցանկը։
Բավ է պառակտվել