ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:
ՊՆ-ից նշում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր հայկական պաշտպանական գեատեսչության կողմից այդ մասին հրապարակած տեղեկատվությունը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ ականանետերից։ Հայկական կողմը հայտնել է երկու զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 11:20-ի դրությամբ Սոթքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել էր։
Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Երևանը հայտնել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինտեխնիկայի և լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման, ինչպես նաև Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին։
Բավ է պառակտվել