Բավ է պառակտվել
09-08-2023 11:40

«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել է Կոռնիձոր (տեսանյութ)

«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել են Կոռնիձորի այն հատվածը, որտեղ հուլիսի 26-ից սպասում են Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարեր։ Այս նմասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը՝ հավելելով, որ նրանք մոտ 150 հոգի են։

«Այստեղ իրավիճակը հանգիստ է։ Մի փոքր կհանգստանանք եւ կսկսենք բանակցել խաղաղապահների հետ։ Եթե արդյունք չտա, ստիպված կլինենք ուժով բացել ճանապարհը, բայց դա ամենածայրահեղ տարբերակն է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ջոկատը երեկ՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին տվել Կառավարությանը Կոռնիձորի մոտ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարերը Արցախ հասցնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով, որ իրենք կդիմեն ուժի։ Կառավարությունից պատասխան չստանալով՝ նրանք գիշերը շարժվել էին Կոռնիձոր։

Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը
Լրատվամիջոցները տեղեկացել են Արցախի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն ընդունելու ստիպելու մասին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ տեղի է ունենում բողոքի ցույց. արցախցիները պահանջում են տուն վերադառնալու երաշխիքներ
Արցախի հեռուստատեսությունը կվերսկսի իր գործունեությունը փոքր կազմով, բայց կարևոր առաքելությամբ՝ օմբուդսմեն