Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:
Նամակի մեջ, մասնավորապես, նշված է.
«Կխնդրեինք Ձեր կարծիքը հետևյալ երեք հարցի վերաբերյալ.
ա) Կարելի՞ է համարել, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր ժողովրդի շրջափակումը և հատկապես 2023 թվականի հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղին ամեն տեսակի մարդասիրական օգնության մատակարարման արգելափակումը հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն։
բ) Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանը իրավասու է այդ հարցով զբաղվելու:
գ) Ո՞վ կարող է անձամբ պատասխանատու լինել այդ հանցագործության համար:
Խնդրում եմ սա համարել որպես հրատապ խնդրանք՝ հաշվի առնելով իմ երկրում մարդասիրական և անվտանգային վատթարացող իրավիճակը՝ կապված իմ ժողովրդի օրեցօր աճող տառապանքների հետ։ Կից ներկայացնում եմ համապատասխան տվյալներ պարունակող փաստաթուղթ»:
Բավ է պառակտվել