Բավ է պառակտվել
24-07-2023 13:42

Ի պաշտպանություն Արցախի ակցիայի շրջանակներում մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնում փողոցներ են փակել

Երկուշաբթի առավոտից մի խումբ արցախցիներ և նրանց սատարող երևանցիներ փակել են Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ։ Մասնավորապես, որոշ ժամանակով արգելափակված էր Բաղրամյան պողոտան։
Նրանց ձեռքներում «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին», «Մենք Արցախն ենք» գրառումներով պաստառներ էին։ Ակցիայի նպատակն է բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խնդիրը, որը շարունակվում է արդեն 225 օր։
Ակտիվիստները քաղաքացիներին կոչ են արել դուրս գալ փողոց և միանալ իրենց։ Ոստիկանները բարձրախոսով հորդորում են բացել պողոտան: Ի պատասխան ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ սա խաղաղ իրազեկման ակցիա է, որի նպատակն է քաղաքացիների ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում հայերի վիճակի վրա։ Նրա խոսքով, Արցախում հայրենակիցները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում:

Հայաստանում խոսում են Արցախի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության մասին, բայց Երևանը չի հրաժարվի Բաքվի հետ բանակցություններից
Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի
Արցախի նախագահը փորձագիտական գնահատական է խնդրել «ցեղասպանություն» հասկացությանը Ադրբեջանի գործողությունների համապատասխանության վերաբերյալ
Արցախի արտգործնախարարը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից 9-ամսյա շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր
Ակցիաներ Երևանի կենտրոնում՝ ի պաշտպանություն Արցախի (տեսանյութ)