Բավ է պառակտվել
27-08-2023 11:45

Ստեփանակերտի բնակիչներին կտրամադրվի մսամթերք,, կարտոֆիլ և ձավարեղեն․ Արցախի պետնախարար

Օգոստոսի 2-ից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին մսամթերք, կարտոֆիլ և ձավարեղեն կտրամադրվի, հայտնել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նա նշել է, որ շաբաթ և կիրակի օրերին կավարտվեն սոցիալական որոշ խմբերին մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի հավասարաչափ բաշխման նախապատրաստական աշխատանքները։

«Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար: Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Ֆրանսիայի Սենատը խորհրդաժողով է անցկացրել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի խնդրին
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը
Լրատվամիջոցները տեղեկացել են Արցախի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն ընդունելու ստիպելու մասին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ տեղի է ունենում բողոքի ցույց. արցախցիները պահանջում են տուն վերադառնալու երաշխիքներ