Բավ է պառակտվել
11-09-2023 14:24

Երևանում կայացել է հայտնի քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողությունը

Երևանում պաշտոնապես բացվել է հայ հայտնի քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանը։

Բրոնզաձույլ արձանը տեղադրվել է Դեմիրճյանի անունը կրող Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) դիմաց։ Քանդակագործն է Սարգիս Բաբայանը, ճարտարապետը՝ Լևոն Առաքելյանը։

Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում տեղադրված արձանի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի և Երևանի իշխանությունների ներկայացուցիչներ, Դեմիրճյանների ընտանիքի անդամներ։ Նրանք ծաղիկներ են խոնարհել Կարեն Դեմիրճյանի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Խորհրդային տարիներին Դեմիրճյանը 14 տարի (1974 - 1988 թ․թ․) եղել է ՀԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար։ 1999 թվականին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ։ Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը։

Հայտնի է Երևանի ավագանու ընտրությունների օրը
Կոմիտասի կենսագրությունը
Երևանում կանգնեցվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-ամյակի հուշարձանը.
Մենք նախատեսում ենք երեք տարում ավելի շատ դպրոց կառուցել Հայաստանում, քան նախորդ 25 տարիներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վատիկանի ներկայացուցիչներին