չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակում առևտրաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է: Իրապես տնտեսությունը շատ կարևոր է, և մենք այժմ կենտրոնացած ենք ԵԱՏՄ զարգացման մինչև 2025 թվականի ռազմավարության իրականացման վրա: Այժմ աշխատում ենք նախագծի` Սանկտ Պետերբուրգի հռչակագրի վրա, որը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից:»,- հինգշաբթի Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի բացմանն ասել է Փաշինյանը։
Նրա կարծիքով, նախագիծը շատ հետաքրքիր է, և շատ կետեր ընդհանուր առմամբ ընդունելի են։
«Այնուամենայնիվ, կան նաև բազմաթիվ նրբություններ, որոնք լրացուցիչ պետք է քննարկվեն: Ինչո՞ւմ է գլխավոր հարցը. կան հետագա ինտեգրացիայի շուրջ որոշ կետեր, որոնց վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են, բայց կարծում եմ` կա հնարավորություն գտնելու կոնկրետ լուծումներ, մեր բոլոր գործընկերները տրամադրված են շատ դրական»,- նշել է Փաշինյանը։