Ռուսաստանյան «Ozon» օնլայն առևտրի հարթակը Հայաստանի շուկա կմտնի 2023թ․ աշնանը։ Այս մասին «Come On Forum» համաժողովի ժամանակ հայտարարել է հարթակի առևտրային ընդլայնման մենեջեր Սերգեյ Գոնչարովը, գրում է ԱՌԿԱ գործակալությունը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։
«Այս ամիս մենք մտնելու ենք Ղրղզստանի շուկա, աշնանը՝ Հայաստանի շուկա»,- ասել է Գոնչարովը։
2021 թվականից Ozon-ը գործում է Բելառուսում և Ղազախստանում, իսկ 2022 թվականի դեկտեմբերին մուտք է գործել Ղրղզստանի շուկա, պարզաբանել են ընկերության մամուլի ծառայությունը։ Հայաստանում Ozon-ը նախատեսում է բացել տեղական շուկա և երկրում կառուցել սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը: Հարթակը կներգրավի նաև տեղական վաճառողներին, ովքեր կկարողանան «Օզոնի» միջոցով վաճառք իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:
Բավ է պառակտվել