Բավ է պառակտվել
24-08-2023 10:53

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի Ծաղկաձորում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին Ծաղկաձորում:

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միությունում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացումը։ Օրակարգում են նաև ԵԱՏՄ-ում իրավական մեխանիզմների կատարելագործման, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդման և պոտենցիալ գործընկերների հետ կապեր հաստատելու հարցեր։

Միջոցառումն անցկացվելու է ԵԱՏՄ մարմիններում ՌԴ նախագահության հովանու ներքո։

Եվրասիական միջիրավական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսի 7-8-ը Սոչիում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի կազմում են ԵԱՏՄ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները։ Այն ապահովում է ԵԱՏՄ մասին պայմանագրի և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը, հանձնարարականներ է տալիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև իրականացնում է այլ լիազորություններ։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը կկայանա Հայաստանում
Արարատ Միրզոյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Ռուսաստանում դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի վերջից ի վեր առաջին անգամ իջել է 85 ռուբլուց
Եվրոպան դիտարկում է ռուսական գազի գնումների վերսկսումը խաղաղ բանակցությունների ֆոնին
Արևմտյան բիզնեսը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան. Թրամփի կողմնակիցների հաղթանակը վճռորոշ դեր կունենա