Բավ է պառակտվել
25-08-2023 16:29

Փոխադարձ ներդրումներ և նախագծեր. Քերոբյանն ու Ռեշետնիկովը՝ հայ- ռուսական գործարար համագործակցության հեռանկարների մասին

Նախօրեին Ծաղկաձորում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի շրջանակում ուրբաթ օրը Երևանում կազմակերպվել է բիզնես նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

Բիզնես նախաճաշին ներկա էին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Առևտուրն աճել է, բայց սա սահմանը չէ

Քերոբյանի խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն աճում է, ապրանքաշրջանառությունը 2023 թ. յոթ ամիսներին կազմել է 3,7 մլրդ դոլար, որից 2 մլրդ դոլարը Հայաստանից Ռուսաստան արտահանումն է, 1,7 մլրդ դոլարը ՝ Ռուսաստանից ներմուծումը։

Նրա խոսքով, դա 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, երբ առևտրաշրջանառությունը 2021-ի հետ համեմատ կրկնապատկվեց։

«Առևտրաշրջանառությունը բավականին արագ է աճում, բայց մենք տեսնում ենք, որ դա սահմանը չէ, և մենք մտադիր ենք էլ ավելի մեծացնել մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում», - ասել է նա։

Բիզնեսը հասկանում է բացվող հնարավորությունները

«Մեր շփումներն ընդլայնվում են, ապրանքաշրջանառությունն ու փոխադարձ ներդրումները` աճում։ Բիզնեսը, հավանաբար, ամենից լավ է ընկալում այն հնարավորությունները, որոնք բացվել են, հատկապես հաշվի առնելով ռուսական և հայկական բիզնեսի վաղեմի և խորը կապերը, բարեկամական կապերը, մարդկային կապերը», – ասել է Ռեշետնիկովը:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, նման ինտենսիվ առևտրաշրջանառության պայմաններում միշտ էլ որոշակի հարցեր են կուտակվում, «որոնք պետք է պարզապես անընդհատ քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ»։

Հայկական բիզնեսին մտահոգում է ռուբլու փոխարժեքը

«Ռուբլու և դրամի փոխարժեքները խիստ տատանում են գրանցել (ռուբլու փոխարժեք դրամի նկատմամբ դրամատիկ անկում է ապրել , և դա որոշակի մտահոգություն է առաջացնում Ռուսաստան արտադրանք արտահանող հայ գործարարների մոտ»,- ասել է ՌԴ էկոնոմիկայի նախարարության ղեկավարը։

Ամփոփելով բիզնես նախաճաշի արդյունքները՝ նա նշել է, որ Երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում փորձել են քննարկել մակրոտնտեսական իրավիճակն ու որոշակի գնահատականներ տալ։

«Ընթացիկ իրավիճակը չի չեղարկում ռազմավարական խնդիրները, իսկ ռազմավարական խնդիրները փոխադարձ ներդրումներն են, նոր նախագծերը, համագործակցությունը՝ ավելացնելու հավելյալ արժեքը, որն այստեղ՝ Հայաստանում ստեղծվում է այն ապրանքներով, որոնց կարիքն այժմ ունի Ռուսաստանը»,- ասել է Ռեշետնիկովը։

Ռուսաստանում դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի վերջից ի վեր առաջին անգամ իջել է 85 ռուբլուց
Եվրոպան դիտարկում է ռուսական գազի գնումների վերսկսումը խաղաղ բանակցությունների ֆոնին
Արևմտյան բիզնեսը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան. Թրամփի կողմնակիցների հաղթանակը վճռորոշ դեր կունենա
Հայաստանից Ռուսաստան փոխադրումները նվազել են 29 տոկոսով
Փաշինյանն իր կարծիքն է հայտնել Հայաստանի տնտեսության մասին