Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 20-ն աշխարհում ավելի քան 1,47 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 2 հազարը մահացել է։ Հիվանդացության դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատ աճել է 63 %-ով, իսկ մահացությունների թիվը նվազել է 48%-ով։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը, հղում անելով ԱՀԿ-ին:
ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 1 470 201 դեպք և 2 059 մահ։ Քովիդով հիվանդացածների մասին հաղորդումներ են ստացվել 103 պետությունից։ Այն «մնում է մեծ սպառնալիք», և ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին «պահպանել, ոչ թե ապամոնտաժել իրենց կառուցած COVID-19 ենթակառուցվածքը»։ Կազմակերպությունն ակնկալում է, որ նրանք կշարունակեն իրենց աշխատանքը կորոնավիրուսի տարբերակների վաղ նախազգուշացման, հսկողության և հայտնաբերման ուղղությամբ։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս «խթանել պատվաստումը բարձր ռիսկային խմբերում, բարելավել օդափոխությունը»: Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի EG.5 տարբերակի տարածման աճի վրա։ Օգոստոսի 24-ի դրությամբ այն հայտնաբերվել է 53 երկրում։ Մեկ շաբաթ առաջ այդ երկրները 53-ն էին։
Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում հուլիսի 24-ից օգոստոսի 20-ը գրանցվել է հիվանդացության 112% աճ: Այս ժամանակահատվածում այն աճել է նաև Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (88%) և Եվրոպայում (12%): Միաժամանակ Աֆրիկայում գրանցվել է հիվանդացության 84 տոկոս նվազում։ Չորս շաբաթվա ընթացքում մահացության աճ է գրանցվել միայն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում՝ 70%։ ԱՀԿ չորս մյուս տարածաշրջաններում այն նվազել է, այդ թվում՝ Եվրոպայում 49%-ով: Ամերիկյան մայրցամաքի համեմատական տվյալներ տեղեկագրում ներկայացված չեն:
Չորս շաբաթվա ընթացքում ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Կորեայի Հանրապետությունում՝ 1,286,028, որին հաջորդում են Ավստրալիան (22,836), Մեծ Բրիտանիան (21,866), Իտալիան (19,777) և Սինգապուրը (18,125): Հուլիսի 24-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ մահերը գրանցվել են Կորեայի Հանրապետությունում՝ 328, որին հաջորդում են Ռուսաստանը (166), Իտալիան (165), Ավստրալիան (148) և Ֆիլիպինները (136):
Քովիդի պատճառով արտակարգ դրության ռեժիմը համաշխարհային առողջապահությունում գործել է 2020 թվականի հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը։ 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն COVID-19-ի բռնկումը որակել է որպես համավարակ։ Կազմակերպության՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի տվյալների համաձայն՝ աշխարհում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 769 774 646 դեպք, մահացել է 6 955 141 մարդ։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն:

Բավ է պառակտվել