Մայիսի 22-ի դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 161-ի, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
161-ից երկուսը հոսպիտալացվել են (նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության), 84-ը դուրս են գրվել։ Վարակվածներից 116-ը երեխա են, 45-ը՝ մեծահասակ։
Համաձայն Պատվաստումների ազգային ժամանակացույցի՝ կարմրուկի դեմ պատվաստումներ են իրականացվում 1 և 4-6 տարեկան հասակում։