Հայաստանի մշտական բնակչությունը, 2011 թվականի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառման տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2985,1 հազար մարդ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 2961,9 հազար մարդու դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հայաստանում քաղաքային բնակչության թիվը 1 902,3 հազար է, Երևանում բնակվում է 1 101,6 հազար մարդ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 1082,8 հազար մարդ։
Բնակչության բնական աճն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 135,8 տոկոս՝ նախորդ տարվա հունվար-հունիսի 112,5 տոկոսի դիմաց։