Սլովենիան հավակնում է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և ակնկալում է Հայաստանի աջակցությունը քվեարկության ժամանակ, ասել է Սլովենիայի խորհրդարանի խոսնակ Ուրշկա Կլակոչար-Զուպանչիչը։
«Հայտնի է, որ Սլովենիան դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին 2024-2025 թվականներին ոչ մշտական անդամի կարգավիճակ ստանալու հարցով և ակնկալում է, որ կստանա Հայաստանի աջակցությունը հունիսի 6-ին կայանալիք քվեարկության ժամանակ»,- ասել է Կլակոչար-Զուպանչիչը իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ Երևանում կայացած ճեպազրույցում։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու դեպքում Սլովենիան մտադիր է ակտիվորեն համագործակցել կազմակերպության յուրաքանչյուր անդամի հետ՝ երկխոսության և սերտ համագործակցության միջոցով միջազգային ճգնաժամերը լուծելու տարբերակներ գտնելու համար։