Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, հայտնում է «Ազատությունը»՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանին։
Նշվում է, որ Միրզոյանի ելույթը նախատեսվում է տեղական ժամանակով օրվա երկրորդ կեսին։
Արտահերթ նիստը, որը կանցկացվի Հայաստանի խնդրանքով, կանցկացվի բաց ռեժիմով, որին կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ՝ 5 մշտական և 10 ընտրված։ Այս ամիս Անվտանգության խորհուրդը նախագահում է ԱՄՆ-ն։
ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի արտահերթ հանրային նիստ է նշանակել՝ ի պատասխան Հայաստանի այն հայտարարության, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ, և 120,000 մարդ կանգնած է սովի և հումանիտար աղետի առաջ: Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ օգոստոսի 12-ին արտակարգ նիստ գումարելու խնդրանքով։