Բավ է պառակտվել
31-05-2023 10:40

Լեռնային Ղարաբաղում որևէ հայկական զորք չկա։ Այնտեղ գոյություն ունի միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը․ ԱԽՔ

Լեռնային Ղարաբաղում որևէ հայկական զորք չկա։ Այնտեղ գոյություն ունի միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, որի կարիքը զգացվում է, քանի որ այնտեղ ապրող մարդիկ անվտանգային մարտահրավերների են բախվում, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի ստորաբաժանումների առկայության մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում, Լեռնային Ղարաբաղում որևէ հայկական զորք չկա։ Այնտեղ գոյություն ունի միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, որի կարիքը զգացվում է, քանի որ այնտեղ ապրող մարդիկ անվտանգային մարտահրավերների են բախվում։ Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ այս իրավիճակը փոխվի, նրանք այնպիսի պայմաններ, այնպիսի մթնոլորտ պետք է ստեղծեն, որ մարդիկ այդ Պաշտպանության բանակի կարիքը չզգան»,- ասել է Գրիգորյանը նախօրեին Բրատիսլավայում GLOBSEC 2023 ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկման ժամանակ։

Ըստ Գրիգորյանի՝ պաշտոնական Երեւանի հիմնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելն է. «Նիկոլ Փաշինյանի թիմը 2021 թվականի ընտրություններում խաղաղություն հաստատելու մանդատ է ստացել, և հայ հասարակությունը աջակցում է խաղաղության հաստատմանը»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը։

Քննարկման ժամանակ Հաջիևն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։

Գրիգորյանն ի պատասխան համոզմունք է հայտնել, որ այս հարցը պետք է առանձին քննարկվի ուղիղ բանակցությունների ընթացքում՝ միջազգային հանրության ներգրավմամբ։

«Մենք ասում ենք՝ եկեք քննարկենք անվտանգությունն ու իրավունքները։ Կանխորոշել ոչ թե այս բանակցությունների ելքը, այլ գործընթացը։ Մեր ցանկությունն է տեսնել այն միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում Ստեփանակերտն ու Բաքուն քննարկում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները»,- ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ավստրիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը
«Բանակցային սեղանի շուրջ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը. վերջ». Փաշինյան
Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։