Բանակցությունների սեղանի շուրջ (Հայաստանի և Ադրբեջանի միջև) քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը, և վերջ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ համար շատ կարևոր է ձևակերպման մեջ ճշգրիտ լինելը. բանակցային սեղանի շուրջ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը, վերջ։ Այստեղ շատ մանրամասներ կան, ուստի ասում եմ, որ արձանագրում եմ դա»,- ասուլիսում ասաց նա։
Ավելի վաղ՝ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին, Փաշինյանի գլխավորած իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման նոր հայեցակարգ էր ընդունել․ եթե ավելի վաղ առաջնահերթ էր «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների անվտանգության երաշխիք», ապա այժմ որպես առաջնահերթություն է նշվել «Արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, իսկ անհրաժեշտ կարգավիճակը բխում է դրանց երաշխավորման համակարգից»։