Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Շեշտվել է անվտանգության հետ կապված իրավիճակը Հարավային Կովկասում, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրումը, սննդի և դեղորայքի բացակայությունը, կոնկրետ քայլերի հրատապությունը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։