Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը քննարկում է Հայաստանում, Սիրիայում և աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցներ ստեղծելու հարցը, երեքշաբթի ասաց ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան։
«Շարունակում են կառուցվել ռուս-արտասահմանյան համատեղ դպրոցներ, օրինակ՝ ռուս-ղրղզական դպրոցներ, մշակվում է արդեն գործող դպրոցների լրացուցիչ մասնաշենքի կառուցման հարցը, բացի այդ՝ Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներում միասնական դպրոցների ստեղծման հարցը»,- ասել է նա Դաշնային խորհրդում տեղի ունեցած «Ռուսաց լեզվի պաշտպանության, աջակցության և խթանման ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման մասին» թեմայով կլոր սեղանի ժամանակ, հայտնում է «ՏԱՍՍ-ը։
Փոխնախարարի խոսքով, աշխատանքներ են տարվում աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան տարածաշրջանների երկրներում ռուսերենով բաց կրթության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ։