Մի քանի հանդիպում է եղել Հայաստանում ռուսական դպրոցների ստեղծման հարցի շուրջ, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ձևավորվել են աշխատանքային խմբեր, մի քանի հանդիպում են անցկացրել հեռակա կարգով, այս թեմայով նոր բան չեմ կարող ասել, բացի այն, որ մենք քննարկում ենք երկու հիմնական ուղղություն․ առաջինը մեր օրենսդրության շրջանակներում համագործակցությունն է»,- ասաց Անդրեասյանը։ .
Նա որպես օրինակ բերեց հայ-չինական դպրոցը, որն արդեն գործում է և «լավ օրինակ է մեզ համար, և մենք հնարավոր ենք համարում նմանատիպ համագործակցությունը ռուս գործընկերների հետ»։ Երկրորդ ուղղությունն, ըստ նրա, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կրթական իրավունքների ապահովման խնդիրն է, և «մենք պատրաստ ենք ամեն կերպ ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը՝ լուծելու համար»։
Իր հերթին, Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտարարեց, որ ռուսական կողմը պատրաստ է մեթոդական աջակցություն ցուցաբերել ռուսաց լեզվի ուսուցման, կրթական և մեթոդական աջակցության, ուսուցիչների խորացված վերապատրաստման, ինչպես նաև Ռուսաստանում հայկական մշակութային կենտրոններ բացելու հարցերում։
«Մարզերում ունենք երեք դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու, և մենք պատրաստ ենք աջակցել նրանց»,- ասաց նա։
Կրավցովը հայտարարեց Հայաստանի հետ սերտ համագործակցության և բնագիտական կրթության ու ռուսաց լեզվի ուսումնասիրության նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ Նա նշեց, որ ռուսական կողմը հետաքրքրված է դաստիարակման առումով հայկական փորձը փոխառնելու հարցում։