Բավ է պառակտվել
12-06-2023 21:32

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն բազմաբնույթ համագործակցության զարգացումը Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու նպատակով․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ, հայտնում է խորհրդարանի մամլո ծառայությունը։

«Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի։ Մեր երկրների ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի շուրջ ընդգծում է մեր ժողովուրդների միջև փոխշահավետ հարաբերությունները խորացնելու մեր ընդհանուր մտադրությունը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա», - ասվում է նախագահ Պուտինին ուղղված ուղերձում։

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով։

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում նշվում է, որ Ռուսաստանի օրն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի՝ ինքնիշխան և ուժեղ պետություն կառուցելու հաստատակամությունը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գալիս են պատմության խորքից։ Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների փոխշահավետ խոստումնալից նախագծերի իրականացման միջոցով», - ասված է Հայաստանի վարչապետի՝ ռուսաստանցի գործընկերոջն ուղղված ուղերձում։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցերը և ճգնաժամն Արցախում
Ռուսաստանը կշարունակի կատարել Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դերը․ Պեսկով
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ-ում․ Պեսկով
Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին
Հայաստանում կշարունակի անձրևել