Բավ է պառակտվել
26-05-2023 13:40

Հայաստանում կշարունակի անձրևել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Մայիսի 26-ին և 29-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 27-28-ին և 30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առավելապես կեսօրից հետո, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի.

Երևանում մինչև ամսվա վերջ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ուրբաթ օրվա երկրորդ կեսին մայրաքաղաքում սպասվում է 24-26 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 22-27 աստիճանի սահմաններում։

Հայաստանում շոգում է, բայց անձրևները չեն դադարի
Հայաստանում մի փոքր կհովանա և կանձրևի
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա, բայց ամպրպաբեր անձրևները չեն դադարի
Հայաստանում սպասվում են անձրևներ և ջերմաստիճանի նվազում
Հայաստանում կզովանա, Երևանում հնարավոր է անձրև