Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Օգոստոսի 18-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-21-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կլինի 35-36 աստիճան, իսկ մինչև երեքշաբթի ջերմաստիճանը կնվազի մինչև 33-35 աստիճան։