Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Այսպես, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին և 4-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան ժամերին և 4-ին աառանձին շրջաններում ուժեղ անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Իսկ հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ մինչև 3-6 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ :
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Ամենաշոգ եղանակը երկուշաբթի և երեքշաբթի կլինի Վայոց ձորի նախալեռներում և Արարատում․ սպասվում է մինչև 36, Արմավիրում և Սյունիքի հովիտներում` մինչև 35 աստիճան տաքություն:
Երևանում հունիսի 30-ի երեկոյան ժամերին, 1-ի գիշերը և 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև ամպրոպ։ Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կլինի 31-33 աստիճան, շաբաթ օրը մի փոքր կհովանա՝ 27-29 աստիճան, իսկ մինչև երեքշաբթի կբարձրանա մինչև 32-34 աստիճան տաքություն։