Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Հունիսի 10-11-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 8-ին, 12-ի կեսօրից հետո և 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը, որը նախորդ օրը նվազել էր 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 3-5 աստիչանով, հունիսի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 10-11-ին, ինչպես նաև հունիսի 9-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև ամպրոպ։ Հինգշաբթի ցերեկը մայրաքաղաքում կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին կտատանվի 25-31 աստիճանի սահմաններում։