Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում 5-7 աստիճանով, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ը ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։
Երևանում այս շաբաթ նույնպես կանխատեսվում է օդի ջերմաստիճանի փոքր անկում, կեսօրից հետո՝ անձրև և ամպրոպ։ Երկուշաբթի ցերեկը սպասվում է 30-32, իսկ երեկոյան՝ 23-25 աստիճան տաքություն։ Երեքշաբթի ցերեկը կլինի 29-31, երեկոյան՝ 22-24 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանը չորեքշաբթի և հինգշաբթի կնվազի 4-5 աստիճանով․ ցերեկը կլինի 25-26, երեկոյան՝ 20-22 աստիճան։ Ուրբաթ ջերմաստիճանը կրկին կբարձրանա․ ցերեկային ժամերին կգրանցվի 27-29, երեկոյան՝ 22-24 աստիճան տաքություն։