Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Հունիսի12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-ի ցերեկը, 11-ին և 13-14-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին կեսօրից հետո և գիշերային ժամերին առանձին շրջանններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ին հիմնականում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում առաջիկա հինգ օրերին օրվա տարբեր ժամերին պարբերաբար սպասվում է կարճատև ամպրոպ։ Շաբաթ օրը ցերեկային ժամերին կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 25-31 աստիճանի սահմաններում։