Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումները Հայաստանում։
Հունիսի 17-18-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 16-ին և 19-20-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-20-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ մինչև 3-6 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Երևանում առաջիկա հինգ օրերին օրվա տարբեր ժամերին պարբերաբար սպասվում է կարճատև ամպրոպ։ Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կլինի 28-30 աստիճան, իսկ մինչև երեքշաբթի կբարձրանա՝ հասնելով 31-33 աստիճանի։
Ամենաբարձր ջերմաստիճանը կիրակի ցերեկը սպասվում է Սյունիքի հովիտներում և Արցախում, որտեղ սպասվում է 35 աստիճան տաքություն։ Արարատում և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է 32, Տավուշում՝ մինչև 31, Արմավիրում՝ մինչև 30 աստիճան տաքություն։