Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Դեպտեմբերի 8-12-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին՝ կեսօրից հետո, 9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է մառախուղ։
Քամին հյուսիս-արևմտյան՝ մինչև 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 12-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-10-ի գիշերը, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կլինի 30-32 աստիճան, շաբաթ օրը ջերմաստիճանը կնվազի մինչև 23-25, իսկ երեքշաբթի օրը՝ 20-22 աստիճան։