Հայհիդրոմետը ներկայացնում է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Նոյեմբերի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 18-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։
Շաբաթ ցերեկը մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև 13-15, կիրակի օրը՝ 15-17 աստիճան, երեքշաբթի ջերմաստիճանը կնվազի մինչև 9-11, իսկ չորեքշաբթի օրը կբարձրանա մինչև 12-14 աստիճան։
Ամենացուրտ եղանակը կլինի նոյեմբերի 21-ի գիշերը Գեղարքունիքի մարզում. այնտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև 8 աստիճան ցուրտ։ Շիրակի մարզում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է մինչև 7 աստիճան ցուրտ, իսկ Լոռու մարզում և Սյունիքի նախալեռներում՝ մինչև 6 աստիճան ցուրտ։
Բավ է պառակտվել