Բավ է պառակտվել
01-07-2023 08:30

Հայաստանում սպասվում է 35 աստիճան շոգ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Այսպես, հուլիսի 1-ին և 4-5-ին հանրապետության առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ։ Իսկ հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ մինչև 3-6 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, իսկ առաջիկա երեք օրերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հուլիսի 4-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև ամպրոպ։ Շաբաթ օրը ցերեկը մայրաքաղաքում կլինի 27-29 աստիճան տաքություն, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի ջերմաստաճանը կբարձրանա մինչև 33-35 աստիճան։

Հայաստանում սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն
Հայաստանում շոգում է, բայց անձրևները չեն դադարի
Շոգը վերադառնում է Հայաստան
Շոգը վերադառնում է Հայաստան
Երևանում սպասվում է 40-42 աստիճան, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը՝ նորմայից զգալի բարձր