Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Մայիսի 24-28-ը հանրապետության առանձին շրջաններում և մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ մինչև 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում չորեքշաբթի ցերեկը կլինի 26-28 աստիճան, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 25-29 աստիճանի սահմաններում։