Բավ է պառակտվել
21-06-2023 11:49

Հայաստանում սպասվում են անձրևներ և ջերմաստիճանի նվազում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումները Հայաստանում։

Հունիսի 21-25-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ մինչև 3-6 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-26-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում մինչև շաբաթ օրը սպասվում են տեղումներ։ Չորեքշաբթի օրը կլինի 26-28 աստիճան, ուրբաթ կնվազի մինչև 22-24 աստիճան, իսկ շաբաթ օրը կրկին կտաքանա, հասնելով 26-28 աստիճան տաքության։

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա, բայց ամպրպաբեր անձրևները չեն դադարի
Հայաստանում սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն
Հայաստանում շոգում է, բայց անձրևները չեն դադարի
Հայաստանում կշարունակի անձրևել