2023թ-ի նոյեմբերի տվյալներով՝ հարցված քաղաքացիների 17 տոկոսը նշել է, որ ՀՀ-ին իր ինտեգրման վեկտորը պետք է ուղղի դեպի ԵՄ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ ինտեգրմանը կողմ է եղել հարցվածների 14 տոկոսը, ԱՄՆ-ի հետ՝ 13 տոկոսը, Իրանի հետ՝ 4,8 տոկոսը։ 3,5 տոկոսը նշել է ինտեգրման «այլ» վեկտորներ։
Նավասարդյանը ասել է նաև, որ Հայաստանի քաղաքացիների 40%-ը արտահայտվել է «ազդեցության կենտրոնների» հետ երկրի հավասար հարաբերությունների օգտին։
Նոյեմբերի 1-ից նոյեմբերի 4-ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 հարցվող:
Բավ է պառակտվել