Բավ է պառակտվել
31-08-2023 11:13

Հայաստանը Հունաստանի հետ կհամագործակցի ռազմատեխնիկական ոլորտում

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել Հունաստանի կառավարության հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։ Որոշումն ընդունվել է չզեկուցվող հարցերի շրջանակում։

2018 թվականին հայկական կողմը առաջարկել է հունական կողմին միջպետական մակարդակով կնքել ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչին հունական կողմը դրական պատասխան է տվել:
Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:

Նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում:

Հայաստանն ու Չինաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Ատտիկայում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայինների զորավարժություններ են անցկացվել
Հայաստանն ու ԱՄԷ-ն պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ: