Բավ է պառակտվել
05-10-2023 21:42

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել՝ Հայաստանի դիմումի համաձայն

Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, հայկական կողմի` ՄԻԵԴ ներկայացված դիմումի համաձայն, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«Հայկական կողմի՝ ՄԻԵԴ ներկայացված դիմումի համաձայն Ադրբեջանը դատարանին է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը փոխանցվել է վերջինիս մերձավոր ազգականներին»,– ասվում է հայտարարությունում։
Սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ ձերբակալվել է Լաչինի միջանցքի անցակետում, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման,անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու, սահմանն ապօրինի հատելու մեջ։

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու դեպքի առնչությամբ
ՄԻԵԴ-ը հրապարակային լսումներ կանցկացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի վերաբերյալ
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի նախապատվություններից
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան