Բավ է պառակտվել
14-06-2023 10:50

ՄԻԵԴ-ը հրապարակային լսումներ կանցկացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի վերաբերյալ

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցելու հրապարակային լսումների։ Բաց քննարկումը տեղի կունենա 2021-ի փետրվարի 1-ին ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» առաջին միջպետական գանգատի շրջանակում, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։

Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Լուրերին» ասել է, որ գրավոր ընթացակարգն ավարտվել է, սպասում է դատարանի կողմից հրապարակային լսումների անցկացմանը:

ՄԻԵԴ ներկայացված առաջին միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի թույլ տված կոնվենցիոն խախտումներին: Հայաստանը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է անձանց կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Գանգատում բարձրացված են նաև գերիների, Արցախի տեղահանված բնակչության, զոհերի և վիրավորների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցեր։

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել՝ Հայաստանի դիմումի համաձայն
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու դեպքի առնչությամբ
Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի նախապատվություններից
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան