ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Իսպանիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։
«Մենք կոչ ենք արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-ասել է Բորելը նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է Արմենպրեսը։