Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է Ադրբեջանի կողմից միջազգային փաստաթղթերի և մարդասիրական իրավունքի խախտման մասին։
«Այս պահին անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել։ ամանակի ընթացքում մենք անընդհատ այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական թիմերը միասնական ցույց տան բժշկական օգնություն, բայց սա, իհարկե, լուծում չի կարող լինել»,- ասել է Ավանեսյանը լրագրողներին։
Նախարարը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները և նշել, որ հիվանդներին բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին և հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարի կամրջի վրա տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է ապրիլի 23-ին ապօրինի տեղադրված անցակետով բոլոր տեսակի մարդասիրական , այդ թվում մարդկանց և բեռների, փոխադրումները երկու ուղղություններով։ Արգելքը վերաբերում է նաև ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 հիվանդի տեղափոխմանը։ Բացի այդ, չեղարկվել է նաև հրատապ հումանիտար կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես նաև մարդասիրական բեռներով բեռնատարների պլանային փոխադրումները, որոնք պետք է իրականացվեին ռուսական խաղաղապահ ուժերի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղով։