ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային և ընթացիկ ծրագրերը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։