Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև օրակարգային հարցեր։ Կողմերն ընդգծել են փոխայցելությունների և բարձր մակարդակի շփումների կարևորությունը։