Բավ է պառակտվել
06-07-2023 13:08

Արցախում քննարկվել է Պուտինի հետ Փաշինյանի զրույցը, որը տեղի է ունեցել Արցախի նախագահի խնդրանքով

Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցության ընթացքում ծավալվել է մտքերի փոխանակություն Արցախի նախագահի խնդրանքով տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգի ընթացիկ արդյունքների շուրջ։

Հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անխոչընդոտ տրանսպորտային կապերի ապահովման հարցերը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը չորեքշաբթի հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները:Նա ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ:

«Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու մեր ակնկալիքները բոլոր հնարավոր ձևերով ներկայացվել և ներկայացվում են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրության այլ դերակատարների: Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում: Մեր կողմից հնչեցվող գոյաբանական ահազանգի պայմաններում Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ակնկալում են սեղմագույն ժամկետում շոշափելի արդյունքներ անվտանգային ու հումանիտար իրավիճակի մեղմացման և շրջափակման վերացման ուղղությամբ: Իհարկե, մենք մեր խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնս կատարում ենք իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»,- ասել է Հարությունյանը:

Հանրապետության նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին։

Պուտինի շփումները Փաշինյանի հետ կշարունակվեն․ Ուշակով
Լրատվամիջոցները տեղեկացել են Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ մերձենալու ցանկության մասին
Փաշինյանը, Պուտինը և Ալիևը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով