Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցեր։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումների շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում։