Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա [Պուտինը] երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դրանից հետո մենք սպասում ենք, որ տեղի կունենա Պուտին, Ալիև և Փաշինյան եռակողմ հանդիպում»,- հավելել է խոսնակը։