Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը քառակողմ հանդիպում կանցկացնեն Գրանադայում։ Այս մասին ԵՄ համաժողովում հավատարմագրված լրագրողներին տեղեկացրել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։
«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության խորհրդի առաջնորդների քառակողմ հանդիպումը տեղի կունենա, որպեսզի քննարկեն առկա իրավիճակը, ԵՄ-ի անելիքները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի ուղղությամբ, ինչպես նաև կքննարկեն գործնական քայլերը ԵՄ-Հայաստան օրակարգի առաջմղման և խորացման ուղղությամբ», - ասել է նա:
Բավ է պառակտվել