Բավ է պառակտվել
17-07-2024 22:20

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել Հայաստանի Սահմանադրության շուրջ Փաշինյանի եւ Ալիևի պայմանավորվածության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո սկսել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով «Քաղաքացիական պայմանագրի» աղբյուրը։

Ըստ թերթի, Փաշինյանը երկու տարի ժամանակ է խնդրել Ալիևից՝ վերարտադրվելու համար՝ խոստանալով կատարել Բաքվի բոլոր պահանջները։ «Թերևս դա է պատճառը, որ վարչապետը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին հանձնարարել է 2026 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի ընտրություններից հետո ներկայացնել նոր Սահմանադրության հայեցակարգը»,- նշում է հրատարակությունը։

«Հրապարակ»-ը մեջբերել է ՀՀ վարչապետի փաստարկներից մեկը, որ սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջի պատճառով հայ ժողովրդի համբերության բաժակը կարող է սպառվել, և նա կարող է ընդվզել։ «Արդյունքում ոչ միայն կտապալվի սահմանադրական հանրաքվեն, այլեւ իշխանության կգան «ռեւանշիստները»։ Իսկ Ալիևը սարսափած է Փաշինյանի նախորդներից և համաձայնում է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում չգան ազգայնական ուժերը իշխանության։

Հունիսի 6-ին Ալիեւը Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու պայման է անվանել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, մի քանի այլ փաստաթղթերի հետ միասին։ Հուլիսի 5-ին Փաշինյանը Հայաստանի Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում նշել է նոր հիմնարար օրենքի ընդունման անհրաժեշտությունը։

Փաշինյանի, Ալիևի և Միշելի հանդպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում
Վաշինգտոնը հուսով է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը Գրանադայում կօգնի կամրջել երկու երկրների միջև առկա անջրպետը
Պուտինը մայիսի 25-ին բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Փաշինյանը խոստովանել է, որ պետք է փատաթուղթ ստորագրեր Գրանադայում, բայց Ալիևի հետ հանդիպումը չի կայանալու
Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու հարցը